Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

Մերսում. ցուցումներ և հակացուցումներ

Մերսում. ցուցումներ և հակացուցումներ

Մերսման սեանսը ոչ միայն առույգանալու կամ թուլանալու միջոց է: Բացի հանգստացնող և առույգացնող ազդեցությունից, այն օժտված է բուժական հատկություններով և օգնում է  բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

 

Մերսման տեսակները

 

Գոյություն ունեն մերսման տարբեր համակարգեր` ռուսական, ֆիննական, շվեդական և արևելյան, նաև տարբեր տեսակներ.

 

  • առողջարարական,
  • բուժական,
  • սպորտային,
  • կոսմետիկական (այդ թվում` հակացելյուլիտային):

 

Կան նաև մերսման ոչ ավանդական տեսակներ. շիացու, սթոուն-թերապիա, տայյան: Դրանք բոլորը կիրառվում են ոչ այնքան մեխանիկական, որքան կենսաէներգետիկ ազդեցության ձևով: Այսպես, օրինակ, սթոուն-թերապիայի մերսումը կատարվում է քարերի օգտագործմամբ: Այն օգտագործվել է դարեր շարունակ, սակայն սթոուն-թերապիան նկարագրել, համակարգել և, որպես մեթոդ, արտոնագրել է  Մարիա Նելսոն-Հաննիգանը:  Այս մեթոդով խորը մերսման կիրառումը (54 տաք, 18 սառը և մեկ սենյակային ջերմաստիճանի քարերի  օգտագործմամբ) համակցվում է ասեղնաբուժությամբ, որը բացում է էներգետիկ ուղիները և օգնում օրգանիզմին համակարգերի հավասարակշռված ու նորմալ աշխատանքին:

 

Բացի օրգանիզմի վրա ազդեցության հիմնական սկզբունքից, մերսումը տարբերվում է նաև տեմպով, ընթացքով և ազդեցության ուժով ու տալիս է բացարձակ տարբեր արդյունք: Արագ տեմպով մերսումը բարձրացնում է նյարդային համակարգի գրգռվածությունը, միջին տեմպը` հանգստացնում է, իսկ դանդաղը` թուլացնում:

 

Հետաքրիքր է: Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ շվեդական մերսումն ազդում է էնդոկրին համակարգի վրա. նշանակալիորեն իջեցնելով արգինինի (ագրեսիայի հորմոնի) և կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակը: Բացի այդ, մերսման սեանսից հետո մեծանում է հակամարմինների քանակությունը, նշանակում է` բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը: Արագացված տեմպով մերսումը, որպես կանոն, մակերեսային է, մերսողը մեծ ուժ չի գործադրում և յուրաքանչյուր մկան չի մշակվում: Նրա խնդիրն է` հասնել առույգացնող արդյունքի: Իսկ ահա հանգստացնող արդյունք տալիս է դանդաղ տեմպով խորը մերսումը: Դրա խնդիրն է հանել լարվածությունը, հոգնածությունը և հանգստացնել նյարդային համակարգը:

 

Մերսման եղանակները

 

  • թեթև շոյում,
  • տրորում,
  • թեթև ճզմում,
  • վիբրացիա,
  • ծռում և ձգում (շվեդական մերսման մեջ, մյուսների հետ համեմատած` ավելի ինտենսիվ):

 

Մերսման ձևերը կարող են բացարձակապես տարբեր լինել: Այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով, առաջին հերթին, պացիենտի առողջությամբ: Չի փոխվում միայն մերսման շարժումների ուղղությունը. ավշային ուղիների ուղղությամբ (դեպի մոտակա ավշահանգույցները) և դեպի սիրտը տանող արյան հոսքի ուղղությամբ: Դա օգնում է լավացնել հյուսվածքների արյան շրջանառությունը, բջիջները հագեցնում թթվածնով, հեռացնում է կանգային երևույթները և նորմալացնում օրգանիզմի փոխանակության գործընթացները:

 

Արոմաթերապիա

 

Հետաքրքիր է: Գլխի մերսումը պատմականորեն կապված է երկու դպրոցների` հնդկական Այուրվեդայի և հին տիբեթյան բժշկության հետ: Գլխի հնդկական մերսումն առավել  եռանդուն է ու առույգացնող: Այն խթանում է արյան շրջանառությունը, այդ թվում պարանոցային և ուսագոտու հատվածում: Գլխի տիբեթյան մերսումն առավել հանգիստ է, թուլացնող: Այն կիրառում են ասեղնաբուժության հետ միասին, որը վերականգնում է էներգիայի հավասարակշռությունը, օգնում կարգավորելու նյարդային համակարգը:

 

Լիարժեք, 1,5-ժամյա մերսման սեանսը, երբ մերսում են ամբողջ մարմինը` գլխից մինչև ոտքերի մատները, քրոնիկական հոգնածության և արագ հոգնելիության, պարանոցի և թիկունքի մկանային ցավերի դեմ ամենալավ միջոցն է: Նյարդային լարվածությաւնը հանելուն և լիարժեք թուլանալուն օգնում են եթերայի յուղերը: Օրինակ, նարդոսի, հասմիկի, բերգամոտի, իլանգ-իլանգի, պաչուլիի և թեյաթուփի յուղերը: Դրանք օժտված են հակասթրեսային ազդեցությամբ, արագ և թեթևությամբ տաքացնում են մաշկային ծածկույթները և երկարացնում մերսման արդյունքը 40-90 րոպեով: Առույգացնող մերսման համար կիրառում են յուղերի մեկ այլ հավաքածու. դաղձի,  խորդենու, կիտրոնի, գիհու, հազրեվարդի:

 

Հակացուցումները

 

Հարկ է հաշվի առնել, որ կանխարգելիչ մերսումն ունի իր հակացուցումները: Դրա համար, սեանսին գրանցվելուց, առավել ևս մերսման ամբողջ կուրս անցնելուց առաջ, հարկ է խորհրդակցել բժշկի հետ և պարզել, թե ինչ բարդություններ կարող են լինել:

 

Կանխարգելիչ մերսում չի հանձնարարվում անցկացնել.

 

  • մարմնի բարձր ջերմաստիճանի և տենդային վիճակների դեպքում (ՍՇԻ, ՍՇՎԻ),
  • սուր բորբոքային և թարախային գործընթացների դեպքում,
  • ծանր վնասվածքների դեպքում և ծանր վիրահատություններ տարած անձանց,
  • արյան հիվանդությունների դեպքում,
  • հիպո- և հիպերտոնիկ կրիզների դեպքում,
  • գլխուղեղի անոթների արտահայտված սկլերոզի դեպքում,
  • սրտի իշեմիկ հիվանդության դեպքում,
  • ալերգիաների դեպքում,
  • ուռուցքների դեպքում,
  • լեղաքարային և միզաքարային հիվանդությունների դեպքում,
  • մենստրուացիաների ժամանակ,
  • հղիության ժամանակ:

 

Բուժական մերսում

 

Բացի կանխարգելիչ մերսումից, որն ինտենսիվ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածություններից, տարած վնասվածքներից ու հիվանդություններից  հետո վերականգնում է աշխատունակությունը, գոյություն ունի նաև բուժական մերսում: Սովորաբար այն նշանակում են հենա-շարժական ապարատի խնդիրների դեպքում` համատեղելով բուժական ֆիզկուլտուրայով: Բուժական մերսումը ոչ միայն ընդհանուր ամրապնդող այլև շտկող ազդեցություն ունի:

 

  • Օստեոխոնդրոզի դեպքում (ողնաշարի պարանոցային, կրծքավանդակային, գոտկատեղա-սրբոսկրային հատվածի), 1-ին և 2-րդ փուլերում (երբ նշանակալի դեգեներատիվ փոոխություններ չկան):
  • Սկոլիոզի դեպքում (ողնաշարի C-աձև և S-աձև ծռումների), երբ առաջանում է մկանային տոնուսի անհամաչափություն և, համապատասխանաբար, ողների վրա անհամաչափ ծանրաբեռնվածություն: Բուժական մերսումն ամրացնում է թիկունքի ձգված մկանները և թեթևացնում կրճատված մկանների հիպերտոնուսը, նվազեցնելով ցավային համախտանիշը:
  • Լորդոզի և կիֆոզի դեպքում մերսումն օգնում է ամրապնդել թիկունքի մկանային կորսետը և շտկել ողնասյան ոչ բնական թեքումները, հանում է լարվածությունը, մկանների ցավը և մկանային սպազմը:
  • Վնասվածքների և գերձգումների դեպքում մերսումն օգնում է արագորեն վերականգնել շարժողական գործառույթների խանգարումները, նվազեցնել ցավը, նպաստում է վնասված հատվածում արյունազեղման ներծծմանը: 
  • Արթրիտների դեպքում (սուր և քրոնիկական փուլերում):
  • Կոտրվածքների դեպքում (ապաքինման փուլերում, երբ ոսկորն արդեն սերտաճել է, իսկ մկանները ու ջլերը` թուլացել):

 

Բացի այդ, մերսում նշանակում են քրոնիկական գաստրիտների դեպքում (բարձր կամ ցածր թթվայնությամբ): Առաջին դեպքում որովայնի եռանդուն, խորը մերսումը խթանում է ստամոքսի մոտորային և  արտազատական գործունեությունը, լավացնում ավշա- և արյան շրջանառությունը, նվազեցնում ցավը, այրոցը: Դա բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վեգետատիվ սիմպաթիկ հատվածի վրա, որի խանգարումը հրահրում է ստամոքսի արտազատական աշխատանքի խափանում:

 

Այսքանով ավանդական մերսման բուժական հատկությունները չեն ավարտվում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ